211652_close_icon
views-count751 դիտում article-date 16:47 30-11-2023

Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում:

Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Նմանատիպ նյութեր