Կրիշտիանու Ռոնալդու. Վստահ եմ, որ այս կրցաշրջանում կնվաճենք Պրիմերան
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում` «Օսասունայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/10/95209/]խաղում[/url] (5:2) դարձավ գոլի հեղինակ մեկնաբանել է իր վերադարձը վնասվածքից հետո:
«Ֆիզիկապես ես ինձ լավ էի զգում, կարող էի և ամբողջ 90 րոպեն աղալ, սակայն որոշ պահերում զգույշ էի: Հաշվի առնելով, որ տևական ժամանակ չեմ խաղացել, նորմալ էր, որ փոխարինվեցի: Աստիճանաբար մարզավիճակ եմ ձեռք բերում, գոլ եմ խփում, ամեն ինչ հրաշալի է:
Ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները, հատկապես` Լա Լիգան, որտեղ չենք հաղթել արդեն չորս տարի: Վստահ եմ, այս տարի դա մեզ կհաջողվի», ասել է Ռոնալդոն:
Նշենք, որ 3 խաղից հետո «Ռեալը» 9 միավորով Պրիմերայի առաջատարն է: