ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Englishman in New York»․ Sting․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սթինգը իր կնոջ՝ դերասանուհի Տրուդի Սթյալերի, երեխաների և շների հետ երկար տարիներ ապրում է Նյու-Յորքում: Նա ունի 6 երեխա։
Բրազիլական արևադարձային անտառներով շրջելուց հետո Սթինգը դարձել է բնության պաշտպան և ստեղծել է Արևադարձային անտառների պաշտպանության ֆոնդը։ Նրա պատվին գորտի մի տեսակ են անվանել (Dendropsophus stingi)։
2010 թվականի ապրիլի Սթինգը կոչ արեց ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը։ Իր կարծիքով՝ հետապնդումը, բանտում պահելը և ընդհանրապես թմրանյութերի դեմ պայքարը անիմաստ են և վնասակար են հասարակության համար։
2010 թվականի դեկտեմբերին հյուրընկալվելով Վլադիմիր Պոզներին՝ Սթինգը նշում է, որ առաջարկում է գտնել նոր ուղիներ թմրանյութերի խնդիրը լուծելու համար։ Առաջին հերթին, իհարկե, հասարակությանը տեղեկացնելով թմրանյութերի վնասակար ազդեցության մասին։