New York Times-ը՝ Հայաստանի մասին. հարցազրույց նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեսանյութ
Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմզ» պարբերականը վերջին համարում «Հայաստան. Անտիկ ազգ, ժամանակակից հանրապետություն» խորագրի ներքո չորս էջանոց հավելվածով անդրադարձել է մեր երկրին: Պարբերականը հրապարակել է նաև հարցազրույց նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է իր առաջնորդած պետության, նրա պատմության, տնտեսության ու միջազգային կապերի մասին: Հայաստանն ամրապնդում է միջազգային դիրքերն ու ձգտում է շարունակել զարգացումը, և նախագահը բացատրում է իր երկրի ինքնությունն ու նշում այն լայն հնարավորությունները, որ ներդրումների համար այս բաց երկիրն ընձեռում է աշխարհին»,- նախաբանում գրել է «Նյու Յորք Թայմզ»-ը:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/52701]Armeniatv.am[/url]