211652_close_icon
views-count8368 դիտում article-date 20:09 10-09-2016

«Ռեալի» ու «Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակներն ու Ռոնալդուի գերազանց վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Օսասունայի» հետ: Մադրիդցիների կազմում առաջին անգամ այս մրցաշրջանում խաղադաշտ մտավ Կրիշտիանու Ռոնալդուն, որն էլ հենց 6-րդ րոպեին բացեց հաշիվը: Այս հաղթանակց հետո «Ռեալը» վաստակեց 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան կարող են հավասարվել 6-ական միավոր ունեցող «Լաս Պալմասն» ու «Բարսելոնան»: Մադրիդյան մյուս ակումբը՝ «Ատլետիկոն», նույնպես 4 գնդակի առավելությամբ Վիգոյում հաղթեց «Սելտային»՝ 4:0: Սա «Ատլետիկոյի» առաջին հաղթանակն էր առաջնությունում. նախորդ երկուսը ավարտվել էին նույն՝ 0:0 հաշվով: [b]Իսպանիայի առաջնություն, 3-րդ տուր [/b]Ռեալ» - «Օսասունա»՝ 5:2 Կրիշտիանու Ռոնալդու, 6, Դանիլո, 40, Սերխիո Ռամոս, 45+1, Պեպե, 56, Լուկա Մոդրիչ, 62 - Օրիոլ Ռիերա, 64, Դավիդ Գարսիա, 78 «Սելտա» - «Ատլետիկո»՝ 0:4 Կոկե, 53, Անտուան Գրիզման, 73, 81, Անխել Կորեա, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր