211652_close_icon
views-count5411 դիտում article-date 17:36 10-09-2016

Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ կատարած Ջոն Հինքլին ազատ է արձակվում

1981 թ. ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա զինված հարձակում գործած Ջոն Հինքլի կրտսերը ազատ կարձակվի հոգեբուժարանից, որտեղ նա անցկացրել է վերջին 35 տարին: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-us-canada-37328612]BBC[/url]-ին: Ավելի վաղ Հինքլիին թույլատրվել էր ամսական 17 օր անցկացնել իր մոր տանը Վիրջինիա նահանգում: 1981 թ. մարտի 30-ին 26-ամյա Ջոն Հինքլին ատրճանակից կրակել է Ռեյգանի և նրան ուղեկցող մարդկանց ուղղությամբ, երբ նրանք փողոց են դուրս եկել Վաշինգտոնի Hilton հյուրանոցից: Փամփուշտն անցել է Ռեյգանի սրտից շատ մոտ հեռավորության վրա և մնացել է թոքի մեջ: Այն հանել են 4 ժամ վիրահատությունից հետո: Հինքլին փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել, որը հաշվետու չէ իր գործողությունների համար և ուղարկվել է հոգեբուժարանում բուժման: Ներկայում նա 61 տարեկան է:

Նմանատիպ նյութեր