211652_close_icon
views-count4452 դիտում article-date 16:07 16-10-2017

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին. քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց նախարարին հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու, այդ ոլորտում համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Նա նշեց, որ երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ինժեներական տեխնոլոգիաների ոլորտներում։ Նախարար Վահան Մարտիրոսյանը, ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձավ միասնական երթուղային ցանց ստեղծելու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերում կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։ Նա նշեց, որ եթե կանադական ընկերություններին հետաքրքրի, առաջիկայում կարող են քննարկումներ կազմակերպել և առավել հանգամանալի ներկայացնել ծրագրերի մանրամասները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում ՏՀՏ ոլորտի մի շարք ծրագրեր կիրառելու, համատեղ ծրագրերում այդ ոլորտի հայ մասնագետների կարողությունները ներգրավելու հնարավորությունները, Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր