ՀԱՕԿ-ը որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված փառատոնի մասնակիցների հետ
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ:
Ավելին՝ համաձայն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեյի կանոնադրության` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀԱՕԿ պատվիրակությունները կարող են մասնակցել բացառապես Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից կազմակերպվող մրցաշարերին, հանդիպումներին, կոնֆերանսներին, հայտնում է ՀԱՕԿ-ը: