211652_close_icon
views-count2290 դիտում article-date 10:51 09-04-2015

Քոչարյանը ևս մեկ անգամ կարմիր թելով հաստատեց, որ ներկայիս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի. 168 ժամ

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- այս մասին «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Նա, մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին, նշել է, որ ինչպես նախորդ հարցազրույցներում, այնպես էլ այս հարցազրույցում Քոչարյանը ևս մեկ անգամ կարմիր թելով հաստատեց, որ ներկայիս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի, որովհետև հարցազրույցում կար անդրադարձ ոչ միայն իշխանություններին, ԲՀԿ-ին, այլև հայ-թուրքական արձանագրություններին, որոնք, նրա դիտարկումներով, ի սկզբանե մեռելածին են եղել: Այսինքն` ուղղակի կերպով քննադատվում է գործող նախագահի արտաքին քաղաքականությունը, նաև տնտեսական քաղաքականությունը: «Բնականաբար խոսվում է, քննադատվում գործող նախագահի ներքին քաղաքականությունը և այդ համատեքստում ԲՀԿ-ի հետ կատարվածը: Ինչպես նաև նա նշում է, որ ԲՀԿ-ին չեզոքացնելով իշխանությունների գործը հեշտացավ: Բնական է, որ նրա հիմնական նպատակը տարանջատվելն է, նա փորձում է տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ԲՀԿ առաջնորդը ակտիվ քաղաքականությունից հեռացավ նախագահի ճնշումների ներքո, երկրորդ նախագահին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ»,- մեկնաբանել է Արմեն Բադալյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր