211652_close_icon
views-count3651 դիտում article-date 18:50 09-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 9-ին

9 թ. – տեղի ունեցավ Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որը տևեց 2 օր: 1585 թ. – ծնվել է կարդինալ Ռիշելիեն, ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող (մահ. 1642 թ.): 1828 թ. – ծնվել է Լև Տոլստոյը, ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական (մահ. 1910 թ.): 1850 թ. – Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի 31-րդ նահանգը: 1885 թ. – մահացել է Նիկողոս Թաշչյանը, հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ (ծն. 1841 թ.)։ 1922 թ. – Հույն-թուրքական պատերազմների ժամանակ թուրքական զորքերը Զմյուռնիայում իրականացրին հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած: 1942 թ. – ծնվել է Ռաֆայել Քոթանջյանը, թատրոնի և կինոյի հայ նշնավոր դերասան: 1976 թ. – մահացել է Մաո Ցզե-Դունը, չինացի մեծագույն պետական և քաղաքական գործիչներից մեկը (ծն. 1893 թ.): 1991 թ. – Տաջիկստանը անկախացավ ԽՍՀՄ-ից:

Նմանատիպ նյութեր