26325 դիտում
13:15 08-09-2016
Երևանի Ճանապարհային ոստիկանությունը քննչական ապարատի օրինախախտ պաշտոնյային, երևի, կասի. «Դե, Սիմոն ջան, կկուն կանչեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ իրենց տրանսպորտային միջոցները վարելիս պարտադիր ավտոմեքենայի դիմապակու վրա փակցրած լինեն տեխզննման կտրոնը, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից, պաշտոնից, «երկաթյա նժույգի» ճոխությունից, օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հաշվեկշռում գրանցված Hyundai մակնիշի 012 QC 01 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ տեղեկությունների, սպասարկում է քննչական կոմիտեի «ջոջերից» մեկին, վարորդն այն վարում է՝ դիմապակուն չունենալով տեխզննման կտրոն։
Գաղտնիք չէ, որ քննչական վարչությունում ու բաժիններում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել ավտովթարների վերաբերյալ, որոնց մեջ եղել են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չեն ունեցել նաև ավտոմեքենայի տեխզննման կտրոններ, ինչի համար էլ քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել օրինախախտի վերաբերյալ։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և վարչական պատասխանատվության կենթարկի քննչական ապարատի պաշտոնյային ու ձեռի հետ էլ հայտնի ֆիլմի հերոսի նման կասի,-«Դե, Սիմոն ջան, կկուն կանչեց»,-ինչից հետո պաշտոնյան իր վարորդին կասի. «Սիմոն, տար, Սիմոն, բեր»՝ նկատի ունենալով տվյալ դեպքում ավտոմեքենայի տեխզննման կտրոնը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզում է, թե ում է սպասարկում նշված ավտոմեքենան։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3115 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ