211652_close_icon
views-count25383 դիտում article-date 22:28 28-10-2015

Էջմիածնի ճանապարհի մարդաբոյ փոսը դարձել է պատուհաս. բնակիչները դիմում էին Արմավիրի մարզպետին` «Դե, Սիմոն ջան, կկուն կանչեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն քանի օր է` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Երևանից դեպի էջմիածին և Արմավիր տանող ճանապարհահատվածում` կամրջի տակ մարդաբոյ փոսի պատճառով մեքենաները կոտրում են անվահեծանները: Քիչ առաջ հերթական ահազանգերը ստացանք, ու գնալով նշված վայր` պարզեցինք հետևյալը. վարորդներն արդարացիորեն ու զայրացած բարձրաձայնում էին` ասելով. «Մեկ ժամվա մեջ 14 ավտոմեքենա ընկավ փոսի մեջ: Անձրևաջուրը լցվել է փոսը և մարդիկ չեն նկատում, որ այն վտանգավոր է: Պագռիշկայա, որ փոխում ենք»: Մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «Ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Մարզպետն ամեն օր էդ ճանապարհովա գնում գալիս, մի՞ թե չի տեսնում, իսկ եթե տեսնում և խնդիրը չի փորձում լուծել, ուրեմն ժամանակն է մարզպետին ասել` «Դե Սիմոն ջան, կկուն կանչեց, յեղն ու բրինձը վեկալ ու գնա վաստակած հանգստի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ կարճ ժամանակում փոսը գոնե կոսմետիկ «կվիրահատվի»: Լուսսնկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր