ԱՄՆ-ն վերջին առաջարկությունն է արել Սիրիայի հարցով. WP
Միացյալ Նահանգները սիրիայի հակամարտության կարգավորման հարցով վերջին առաջարկությունն է ներկայացրել, գրում է The Washington Post պարբերականը։
Թերթի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը առաջիկա օրերին սպասելու է Մոսկվայի պատասխանին։
Նշվում է, որ առաջարկությունը նախատեսում է հրադադարի հաստատում Սիրիայի ողջ տարածքում, հումանիտար միջանցքի ապահովում, սիրիական ավիացիայի թռիչքների դադարեցում, ինչպես նաև ահավեկիչների դիրքերի ուղղությամբ ռուս-ամերիկյան համատեղ օդային արշավի իրականացում։
Թերթը չի պարզաբանում, թե ծրագրի ձախողման դեպքում ինչ այլընտրանք է առաջարկում ԱՄՆ-ն։