Ռոնալդինյո. Դեռ մի տարի կխաղամ
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն հայտարարել է, որ շուտով կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:
«Ես արդեն ծեր եմ, 36 տարեկան եմ: Այլևս 26 չեմ, ինչպես եղել է ժամանակին: Ուսումնասիրում եմ, թե ինչ կարող եմ անել, որպեսզի նշեմ կարիերայիս ավարտը: Մտադիր եմ մի տարի էլ խաղալ:
Ես ծանրաբեռնված եմ նախագծերի մեջ, որոնք կապված են իր երկու սիրելի զբաղմունքների հետ` ֆուտբոլի և երաժշտության», ասել է Ռոնալդինյոն:
2015 թվականին հեռանալով «Ֆլումինենսեից», Ռոնալդինյոն մինչ այժմ առանց թիմի է: