211652_close_icon
views-count1966 դիտում article-date 22:13 03-11-2015

Օբամեյանգ. Պապիս խոստացել եմ, որ մի օր կխաղամ Իսպանիայում, նա «Ռեալի» երկրպագու էր

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ակնարկել է, որ ապագայում կցանկանար խաղալ «Ռեալի» կազմում «Ես պայմանագիր եմ ստորագրել մինչև 2020 թվականը, սակայն դա ճիշտ է, որ երազում եմ խաղալ Իսպանիայում: Պապիկս մեկ տարի առաջ մահացավ: Ես խոստացել էի նրան, որ մի օր կխաղամ Իսպանիայում: Նա «Ռեալի» երկրպագու էր: Յուրաքանչյուր ոք, ով մտածում էր, թե Օբամեյանգը միայն լավ վազորդ է, սխալվեց: Ես իսկապես ցանկանում էի դառնալ լավագույն ֆուտբոլիստներից մեկը», ասել է Օբամեյանգը: Նշենք, որ Բունդեսլիգայի 11 խաղերում 26-ամյա գաբոնցին խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր