1340 դիտում
11:34 07-02-2014
Կխաղամ այն դիրքում, որտեղ մարզիչը կասի. Գևորգ Ղազարյան
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խոսել է այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել թիմում նրա [url=https://shamshyan.com/hy/article/140130132903/]բացակայության ժամանակահատվածում[/url]:
« Փոփոխվել է մարզչական շտաբը: Մենք այժմ մարզվում և խաղում ենք Սերգեյ Տաշուաևի գլխավորությամբ: Թիմից հեռացել են Դիմիտրովը և Տրաորեն, եկել են այլ ֆուտբոլիստներ: Նրանք նույնպես բարձրակարգ են: Իհարկե, առանձնանում է նաև Ժունիոր Մորաեսը: Նա թիմի լավագույն ռմբարկուն է: Լավ է, որ «Մետալուրգ»-ում կա նման ռմբարկու: Թիմը ունակ է կատարել իր առջև դրված խնդիրները:
Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որտեղ մարզիչը կասի: Կարող եմ հանդես գալ եզրային կիսապաշտպանի, ենթահարձակվողի և հարձակվողի դիրքերում: Ես վերդարձել եմ «Մետալուրգ», որպեսզի օգնեմ թիմին և ամեն հնարավորը կանեմ, որպեսզի բարելավեմ խաղս: Ես խաղային փորձ ունեմ, ընդ որում ամենաբարձր մակարդակով»,- Ղազարյանի խոսքերը մեջբերում է «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
22:13 03-11-2015
Օբամեյանգ. Պապիս խոստացել եմ, որ մի օր կխաղամ Իսպանիայում, նա «Ռեալի» երկրպագու էր
5719 դիտում
22:48 07-09-2016
Ռոնալդինյո. Դեռ մի տարի կխաղամ
3478 դիտում
18:53 18-10-2016
Զլաթան Իբրահիմովիչ. Հաջորդ անգամ ավելի լավ կխաղամ
Այս բաժնից
2800 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3034 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3553 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)