211652_close_icon
views-count1959 դիտում article-date 12:06 07-09-2016

Դիլմա Ռուսսեֆը վերջնականապես լքել է Բրազիլիայի նախագահի նստավայրը

Իմպիչմենթի արդյունքում Բրազիլիայի նախագահի պաշտոնից հեռացված Դիլմա Ռուսսեֆֆը վերջնականապես հեռացել է «Լուսաբաց» նախագահական նստավայրից, հաղորդում է BBC-ն։ Նրան հրաժեշտ տալու էին եկել իր կուսակիցները, Աշխատավորական կուսակցության կոնգրեսական անդամներ, ինչպես նաև նախկին նախարարներ։ Հիշեցնենք, որ Ռուսսեֆին մինչև 2019 թվականի հունվարի 1-ը կփոխարինի Միշել Թրեմերը, Բրազիլիայի փոխնախագահն ու Ռուսսեֆֆի նախկին դաշնակիցը։ Երկրի նախկին նախագահի պաշտոնանկության համար անհրաժեշտ էր սենատորների առնվազն 54 ձայնը, սակայն կողմ էին քվեարկել 61 սենատոր։ Վերջինիս մեղավոր են ճանաչել 2014 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ եկրի պետբյուջեից հսկայական գումարներ կորզելու մեջ։

Նմանատիպ նյութեր