Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնի բարձրացում է գրանցվել, այդ են վկայում տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,53 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47,51 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.42 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45.02 ԱՄՆ դոլար։