211652_close_icon
views-count1638 դիտում article-date 09:00 07-09-2016

Ջրամատակարարման համակարգի կորուստը կազմել է 75 տոկոս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող ընկերությունների հաշվեկշռով վեց ամսում ջրամատակարարման համակարգ է մուտք եղել 231 միլիոն 104 հազար խորանարդ մետր ջուր։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաշվետվություններից։ Ըստ այդմ, համակարգի կորուստը կազմել է 75 տոկոս։ Ի դեպ, ջրամատակարար ընկերություններից կորուստների ամենացածր մակարդակը արձանագրվել է «Երևան ջուր» ընկերության մոտ՝ 73 տոկոս։ Հարկ է նշել, որ գումարային արտահայտությամբ այս տարվա առաջին կիսամյակում սպառողներին մատակարարվել է 9 միլիարդ 28 միլիոն դրամի ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 95,6 տոկոս, կամ նույնն է, թե 8 միլիարդ 635 միլիոն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարումների հարցում բնակչությունն ավելի պարտաճանաչ է գտնվել, քան բյուջետային կազմակերպությունները։ Բնակչության չվճարումների մակարդակն այս տարի կազմել է 3,8 տոկոս, իսկ բյուջետային հիմնարկներին՝ 5,7»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր