OPEC-ի գլխավոր քարտուղարը քննարկում է Իրանի հետ նավթի արդյունահանման սառեցման հարցը
OPEC-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ քննարկում է նավթի արդյունահանման սառեցման հարցը, այս մասին հայտնել է Իրանի Նավթի նախարարության աղբյուրը։
«Նրանք հիմա քննարկում են նավթի արդյունահանման սառեցման հարցը, ինչպես նաև շուկայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Հանդիպումից առաջ Զանգանեն հանդիպել է OPEC-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Հոսեին Քազեմփուր Արդեբիլի հետ, նրանք քննարկել են նավթի գնին առնչվող ճգնաժամային հարցը և արդյունահանման սառեցումը»,-մեջբերում է Ria Novosti-ն աղբյուրի խոսքը։
Հիշեցնենք, որ OPEC-ի անդամ պետությունները ծրագրում են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել XV միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակներում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-28-ը, Ալժիրում։