211652_close_icon

Իրանը կարող է համաձայնվել նավթի արդյունահանման սառեցման OPEC-ի մտադրության հետ. Reuters

views-count6253 դիտում article-date 12:10 24-08-2016
Իրանը կարող է իր համաձայնությունը տալ նավթի արդյունահանման սառեցման հարցում՝ հանուն շուկայի վերականգնման, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։ Նշվում է, որ իրանական իշխանություններն այդ կապակցությամբ «դրական ազդանշաններ են ուղարկել» OPEC-ի անդամ պետությունների մասնակցությամբ Ալժիրում կայանալիք էներգաֆորումի նախաշեմին։ Չնայած Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, ամենայն հավանականությամբ նա կտա իր համաձայնությունը, պնդել է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր