211652_close_icon
views-count4746 դիտում article-date 23:08 05-09-2016

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են. հերթական նորամուտները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը: Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին, բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է: Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին: *** Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաեւ համայնքային ոստիկանության հենակետերը, որոնք կարեւոր քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին համայնքային ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում: Բացման արարողությանը ներկա էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը: Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց հենակետ կարող են դիմել իրենց եւ համայնքային խնդիրներով, գործակցության առաջարկներով եւ այլն: Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունը բնակչության կողմից դրական է ընկալվում, իսկ վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր