211652_close_icon
views-count1631 դիտում article-date 16:38 05-09-2016

Դիմում եմ մեծ խնդրանքով. Ճշտել՝ սև ցուցակներ Ռուսաստանում կա՞ն, թե՞ ոչ. Ստեփան Գրիգորյան

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հիշեցրեց, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան: Ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով։ Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ այդ օրենքով սահմանափակվում է այն գործիչների մուտքը ՌԴ, որոնք համագործակցում են այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանի համար անցանկալի են: Քաղաքագետը նշեց, որ ինչ-որ տեղ կհասկանար, եթե իր մուտքը երեք կամ հինգ տարով արգելվեր, սակայն մինչև 2030 թվականն արգելելը ակնհայտ ճնշում է ՀԿ-ի վրա և նշանակում է, որ դա քաղաքական նպատակ է հետապնդում։ «ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շատ արագ արձագանքեց, Ռուսաստանի կողմից արձագանք դեռ չեմ լսել»,-ասաց նա և նշեց, որ խորհրդակցել է Հայաստանում իրավաբանների հետ և իր իրավունքները կպաշտպանի միջազգային կառույցներում: «Ես իշխանություններին դիմում եմ մեծ խնդրանքով՝ ճշտել սև ցուցակներ Ռուսաստանում կա՞ն, թե՞ ոչ»,-ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր