211652_close_icon
views-count946 դիտում article-date 14:20 01-08-2023

Մովսես Հակոբյանն Արցախում էր ՊԲ հրամանատարի խնդրանքով, կարող եք ճշտել Ջալալ Հարությունյանից․ Դավիթ Տոնոյան

Ու՞մ ցուցումով է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։ ԱԺ քննիչ հանձնաժողովում այս հարց ուղղեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Բարձրաստիճան զինվորականն արձագանքեց․ « Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում գտնվելը, ՊԲ հրամանատարի անձամբ խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»։

Նա նշեց, որ այդ հարցով կարող են դիմել նաև Ջալալ Հարությունյանից և նրանից էլ ճշտել։

Նմանատիպ նյութեր