211652_close_icon

Ազատ Արշակյանը նախաինֆարկտակին վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու ստենդավորվել

views-count2235 դիտում article-date 16:09 05-09-2016
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն այսօր նախաինֆարկտային իրավիճակով տեղափոխվել է «Նոր Մարաշ» բժշկական կենտրոն: Ազատ Արշակյանն անհապաղ ստենդավորման է ենթարկվել: Այս առնչությամբ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Վտանգավոր եզրագծում է եղել։ Րոպեների հապաղումը կարող էր բախտորոշ լինել, բայց վիրահատությունը, փառք Տիրոջը, հաջող է անցել։ Երբ ինձ տեսավ, ասաց՝ «Որոշել էի հերթը խախտել, բայց չստացվեց» (Ինձնից 10 ամիս փոքր է)։ «Դէ, ուրեմն քեզ կարգին պահիր, հերթը խախտելու փորձերը մոռացիր»,-եղավ պատասխանը»: Ներկայում Ազատ Արշակյանի վիճակը կայուն է:

Նմանատիպ նյութեր