211652_close_icon
views-count38254 դիտում article-date 23:58 16-06-2016

Արտակարգ դեպք «Կոշի գաղութում»․ 34-ամյա դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 34-ամյա Սահակ Սահակյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից, ով ըստ նախնական տեղեկությունների գաղութում ինքնավնասել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշտարակի բժշկական կենտրոնից Ս․Սահակյանին տեղափոխել են Երևանի դատապարտյալների հիվանդանոց (ЦВ): Ս․Սահակյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ով մեղադրվում էր ՀՀ․ քր․օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողություն է, որը կատարվել է առանձապես խոշոր չափերով) հատկանիշով։ Նա 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Նմանատիպ նյութեր