Զլաթան Իբրահիմովիչ. Մոուրինյոն սուպերուղեղ է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը նշել է, որ ավելի վաղ էլ կարող էր Անգլիա տեղափոխվել:
«Ես երկու անգամ մոտ եմ եղել Անգլիա տեղափոխվելուն. մեկ անգամ` «Մանչեսթեր Սիթի», մյուսը` «Արսենալ»: Սակայն դա տեղի չունեցավ և իմ համար պարտադիր չէր Պրեմիեր լիգայում հանդես գալը:
Մոուրինյոն լավ մոտիվատոր է, սուպերուղեղ: Նա գիտի, թե ինչ պետք է անել հաղթելու համար: «Ինտերում» ես նրա մոտ շատ բան եմ սովորել: Ո՞վ չէր ցանկանա, որ Մոուրինյոն իր մարզիչը լիներ», ասել է Իբրահիմովիչը: