211652_close_icon
views-count3106 դիտում article-date 14:28 05-09-2016

Կայացել է ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի արտագնա նիստը. քննարկվել է առաջիկա ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության հարցը

Սեպտեմբերի 3-ին Գավառ քաղաքում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի հավաքը: Հավաքին ներկա են եղել ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը: Արտագնա հավաքի ընթացքում տեղի է ունեցել մարզային խորհրդի նիստ: Նիստի շրջանակներում քննարկվել են գալիք ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` առաջիկա ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության հարցը: Անդրադարձ է կատարվել մարզերում առկա խնդիրներին, և առաջարկվել են համապատասխան քայլեր ու միջոցներ` վերջիններիս լուծում տալու համար: Առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կատարված ատաջարկները կվերանայվեն և ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում կներկայացվեն համապատասխան լուծումներով ռազմավարություններ` մարզային կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման համար: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր