Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 5-ին
1698 թ. – Պետրոս I-ը Ռուսաստանում մորուք կրելու հարկ սահմանեց:
1857 թ. – մահացել է Օգյուստ Կոնտը, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր (ծն. 1798 թ.):
1905 թ. – ավարտվեց ռուս-ճապոնական պատերազմը:
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ տեղ ունեցավ պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը, երկու կողմերից ճակատամարտին մասնակցում էին մոտ 2 միլիոն զինվոր, այն տևեց 7 օր:
1948 թ. – ծնվել է Սոս Պետրոսյանը, հայ կրկեսային ճանաչված գործիչ:
1963 թ. – ծնվել է Աննա Էլբակյանը, թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, թատերական ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ:
1972 թ. – Մյունխենում տեղի ունեցող օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում մահացավ Իսրայելի հավաքականի 11 մարդ և մեկ գերմանացի ոստիկան:
1977 թ. – ՆԱՍԱ-ն տիեզերք ուղարկեց «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է:
1997 թ. – մահացել է Մայր Թերեզան, կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1910 թ.):