211652_close_icon
views-count4653 դիտում article-date 22:15 04-09-2016

Լոռու մարզում հայտնաբերվել է ական

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5/1 հողատարածքում հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սակրավորների տեղազննության արդյունքում հայտնաբերվել են 2 КС-19 տեսակի զինամթերք: Զինամթերքն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա. աշխատանքները կվերսկսվեն ս.թ. սեպտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր