Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet թերթը, Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների անհայտ անձը նռնակ է նետել մարդկանց ուղղությամբ։
Վիրավորվել է 4 մարդ։ Ոստիկանությունն ու համապատասխան մարմինները պարզում են դեպքի մանրամասներն ու փորձում են պարզել անհայտ անձի ինքնությունը։
Կատարվում է հետաքննություն։