Իտալիայում ստորգետնյա ցնցումները շարունակվում են
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, Իտալիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 120կմ դեպի հյուսիս-արևելք։ Ցնցման օջախը գտնվել է 9կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին ոչինչ դեռ չեն հայտնել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել հզոր՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։