211652_close_icon
views-count22394 դիտում article-date 14:42 03-09-2016

Զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու վիրավորումը ստացել է պարանոցի շրջանում. հարուցվել է քրգործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/03/94491/]սպանության [/url]դեպքի առթիվ։ 02.09.2016 թվականի ժամը 23:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր