22927 դիտում
10:28 03-09-2016
Ավտովթար՝ Ալավերդիում. 23-ամյա վարորդը վառելափայտով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռաֆայել Ստեփանյանը իր վարած КамАЗ մակնիշի 05 ՍՏ 518 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում կորցնելով մեքենայի կառավարումը՝ կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել վառելափայտով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+