2209 դիտում
09:42 03-09-2016
Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2֊րդ փուլը ԸՕ շուրջ թեժ է անցնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2֊րդ փուլը Ընտրական օրենսգրքի շուրջ, մեր տեղեկություններով, թեժ է անցնում։ Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։
Ընդդիմությունն առաջարկում է այդ ցուցակներից վիճակահանության կարգով ընտրել 100 անուն և ստուգել, թե արդյոք այդ անձինք իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։ Իշխանությունները համաձայն չեն ստուգման այս եղանակի հետ և հակադարձում են՝ գնացեք ինքներդ ինչպես ուզում եք, այդպես էլ ստուգեք առանց այդ մասով օրենքում որևէ դրույթ ամրագրելու։ Մեր տեղեկություններով, այժմ բանակցություններն ընթանում են շատ նեղ կազմով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
940 դիտում
14:04 21-03-2015
Լոզանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը
444 դիտում
12:27 20-04-2015
Սիրիական խնդրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի մայիսին` ՄԱԿ կենտրոնական գրասենյակում
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»