ԱԺ-ում նիստն այնքան թեժ է անցնում, որ Գալուստ Սահակյանը ստիպված էր ընդդիմադիրներին առաջարկել կռվել ոչ թե իրար դեմ, այլ իրենց՝ իշխանության
Առաջին անգամ է, որ ընդդիմություն կռվում է իրար հետ, միշտ իշխանություն ու ընդդիմություն են կռվել: Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Կրքերն այնքան թեժացած էին, որ Գալուստ Սահակյանը ստիպված էր պարբերաբար հորդորել. «Վա՛յ, հանգստացե՛ք, չի՛ լինի ըսենց: Հերոսացման գործընթացներն ընդհատեք եւ անցնենք առաջ»:
Քննարկումները, թեեւ թեժ էին անցնում, բայցեւայնպես, նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ, 11 դեմ եւ 20 ձեռնպահ ձայներով: