Դանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Հարալդ Լեհները
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: 4-րդ պաշտոնյաjի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը: