211652_close_icon
views-count1867 դիտում article-date 18:22 02-09-2016

Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաբարձրադիր ու դժվար տրիաթլոնի մրցաշարերից մեկը

Սեպտեմբերի 4-ին Սևանա լճի ափին տեղի կունենա տրիաթլոնի աննախադեպ մրցաշար՝ երկար տարածությամբ: Սա համաշխարհային տարածում ունեցող ձևաչափ է, որը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ: Կազմակերպիչը [url=http://www.vivaronews.am/hayastanum-teghi-kunena-ashxarhi-amenabardzradir-u-dzhvar-triathloni-mrcashareric-mekeh]Savage of Sevan[/url] նախաձեռնությունն է: Մրցաշարը նպատակ ունի զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում, ինչպես նաև Ironman ոճի տրիաթլոնով հետաքրքրված հայաստանցիներին թույլ տալ մրցաշարերի մասնակցել հենց իրենց երկրում: Մրցաշարը առանձնանալու է նրանով, որ Սևանի տեղանքը շատ բարձրադիր է, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջադրելու մասնակիցներին: Նման ձևաչափի մրցաշար տարածաշրջանում դեռ չի կազմակերպվել: Մրցաշարի ընթացքում մասնակիցները նախ կլողան 1,9 կմ, ապա հեծանիվներով կհաղթահարեն 90 կմ, իսկ վերջում կվազեն 21 կմ: Մրցաշարին մասնակցելու են ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից ժամանած պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ: Մրցաշարը անցկացվելու է Կապուտակ Սևան հանգստյան գոտում: Հեծանվավազքը տեղի է ունենալու դեպի Հրազդան և հետադարձ, իսկ վազքը՝ դեպի Շորժա և հետադարձ ուղղություններով: Մրցաշարի ավարտին տեղի է ունենալու պարգևատրման արարողություն, լինելու են DJ-ներ, բարձր տրամադրություն: Միջոցառման մանրամասն ժամանակացույցին կարող եք ծանոթանալ [url=http://savageofsevan.com/]http://savageofsevan.com/[/url] կայքում: Ավելացնենք, որ միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է [url=http://www.vivaronews.am/]Vivaronews.am[/url] -ը:

Նմանատիպ նյութեր