211652_close_icon
views-count5760 դիտում article-date 23:31 25-09-2019

Հայկ Հարությունյանը դժվար էր հուսահատվում, շատ դժվար` հիասթափվում, նա չպիտի նման քայլի դիմեր. տեղի ունեցավ ՀՀ նախկին ոստիկանապետի հոգեհանգստի արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/09/25/Hayk-harutyunyan/3102576]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով լրագրողների հարցերին չպատասխանեց: ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, որ անսպասելի էր ինքնասպանության մասին լսելը: «Ես միշտ մտածել եմ, որ թույլ մարդիկ են ինքնասպանություն գործում, այս դեպքից հետո կսկսեմ մտածել, որ նաև շատ ուժեղ մարդիկ են այդ քայլին դիմում: Արդեն ստիպված եմ այդպես մտածել»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Նա հավելեց, որ չի հասկանում, թե Հայկ Հարությունյանի մոտ ինչ պահ է եղել, ինչ ընկճվածություն, հիասթափություն կամ հուսահատություն, բայց, ամեն դեպքում, Հարությունյանը դժվար էր հուսահատվում, շատ դժվար հիասթափվում էր և այնպիսի ուժեղ հատկանիշներ ուներ՝ տղամարդուն հատուկ, որ չպիտի նման քայլի դիմեր: Դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ Հայկ Հարությունյանն ալկոհոլի հանդեպ հակում է ունեցել, Ալիկ Սարգսյանն ասաց. «Վերջին անգամ նրան մոտ երեք ամիս առաջ եմ տեսել, բայց այս տարիների ընթացքում ես նրան երբևիցե հարբած չեմ տեսել, կարող է մի երկու բաժակ խմեր, տրամադրությունը լավանար։ Եթե նա վերջին ամիսներին ագրեսիվ է եղել, սկսել է ալկոհոլ օգտագործել, ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»։ Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ մոտ ընկերներ էին, երբեմն հանդիպում էին: Հարցին՝ արդյո՞ք քաղաքականությունից զրուցում էին, Սահակյանն ասաց. «Ամեն ինչից էլ կարելի էր խոսել, կախված՝ ինչ պարագայում էինք հանդիպել»: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ վերջին անգամ շփվել է մի քանի ամիս առաջ. «Ինքը շատ զրուցող էր, ասող էր, հաճելի էր իր հետ նստել: Ինչ ասեմ, ես էլ շաքար ունեմ, ինքն էլ ունի, ես ճնշում ունեմ, ինքն էլ, ես էլ քաղցկեղ ունեմ, ինքն էլ, ինքն էլ էր դեղ խմում: Այդ հիվանդությունն այն հիվանդությունը չէր, որ նման բան աներ»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/25/Hayk-harutyunyan/3102576]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր