2667 դիտում
10:19 01-09-2016
«Հայփոստը» Նոյեմբերյան քաղաքի բաժանմունքի համար արդիական մի տպիչ չի՞ կարողանում գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Հայփոստի» բաժանմունքում ընդունվում են կոմունալ ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, բնական գազի վարձավճարներ։ Բնակիչների կողմից այդ ծառայությունների վարձավճարները մուծելուց հետո գործարկվում է տպիչը, որպեսզի բաժանորդներին մուծման մասին փաստաթղթեր տրամադրվեն։ Ու սկսվում Է տպիչի հեծեծանքը։ Այդ տպիչը երևի մոտ 40 տարեկան է, բարոյապես և ֆիզիկապես մաշված, այն գործում է դանդաղ և տհաճ աղմուկով։ Այդ սպասարկման սրահի պատին գովազդային ձևով ներկայացված են այդտեղ բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ պատճենում, տպագրում, ֆաքս և այլն։ Նույն սրահում «Հայփոստի» կողմից վաճառվում են ռետինե բոտեր՝ ճտքերով ոտնամաններ։ 2014թ. Տավուշի մարզում փակվել են «Հայփոստի» Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի մասնաճյուղերը, դրանք դարձել են բաժանմունքներ։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերի միավորումով ստեղծել է «Հայփոստ արևելք» մասնաճյուղը, որի գրասենյակը Սևան քաղաքում է։
Տավուշի մարզի 4 տարածաշրջանների մասնաճյուղերի վերացման արդյունքում մեծ թվով աշխատողներ են կրճատվել։ Այդ մարդիկ տասնյակ տարիներ աշխատում էին փոստի ծառայությունում։ Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել Է 6 հոգի, Իջևանի բաժանմունքում 2 հոգու ատեստացիայից «կտրել» են և հեռացրել գործից, ևս 3 հոգի կրճատվել է։ Բերդի և Դիլիջանի բաժանմունքներում համանման կրճատումներ են եղել։ Բազմաթիվ աշխատողների կրճատումների հետևանքով տնտեսված գումարներից, տարաբնույթ տնտեսական գործունեությունից առաջացած ֆինանսական միջոցներից «Հայփոստը» Նոյեմբերյան քաղաքի բաժանմունքի համար արդիական մի տպիչ չի՞ կարողանում գնել, որ չվատնի բնակիչների նյարդերն ու ժամանակը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
43622 դիտում
13:31 08-12-2021
«Ալենի համար կարողանում են 200 հազար դոլարանոց մեքենա գնել, իսկ խեղճ գյուղացիներին չեն կարողանում փոխհատուցում տալ»
1027 դիտում
08:49 05-09-2024
Կոնջորյանի կնոջը միլիոնավոր դրամներ կարողանում է վճարել, Մեղրիի աղբահանության վճարը տալ չի կարողանում. «Ժողովուրդ»
2806 դիտում
16:21 15-06-2014
Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»