Գողության դեպք՝ Երևանում․ «Էյ Բի Էմ» ՍՊԸ-ում փորձաշրջան անցնող 2 քաղաքացի այնտեղից գողացել են նոթբուքներ, համակարգիչ, լազերային տպիչ, կնիքներ և գումար․ վնասը կազմում է մոտ 6 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Արա Խ․-ն և հայտնել, որ մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել ոմն Ալլա և Սամվել Ղազարյան անձանց հետ և աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրել է նրանց Բաղրամյան պողոտայի 2 շենքի 17 հասցեում գտնվող «Էյ Բի Էմ» ՍՊԸ հարցազրույցի և ինքը նրանց տեղեկացրել է, որ մեկ ամիս պետք է փորձաշրջան անցնեն և իրեն տրամադրեն իրենց անձնագրերի պատճեններն ու նրանց է տրամադրել նշված հասցեի մուտքի և շքամուտքի բանալիները,
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ քաղաքացու նոյեմբերի 15-ին ժամը 22։00-ի սահմաններում երբ այցելել է գրասենյակ հայտնաբերել է, որ գողացել են 2 հատ նոթբուք համակարգիչ, 1 հատ սովորական համակարգիչ իր մոնիտորով, 1 հատ լազերային տպիչ, 4 հատ տպիչի քարտրիջ, իրեն պատկանող 2 ՍՊԸ-ների կնիքներ, նշված ՍՊԸ-ի փաստաթղթերը իր պայուսակով, արժեքավոր իրեր, իսկ իր դարակից 4 մլն 850 հազար դրամ գումար՝ պատճառելով ընդհանուր մոտ 6 մլն դրամի վնաս։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ալլայի և Ս.Ղազարյանի ինքնությունները պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել է ՀՀ Քննչական կյոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։