211652_close_icon
views-count3741 դիտում article-date 19:47 31-08-2016

Շնորհավոր նոր ուսումնական տարի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին, և ոստիկանությունը, ավանդույթի համաձայն, օգոստոսի 29-ից հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայության է անցել մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: «Զգուշացեք, երեխաներ են» նշանաբանով ծառայության մեջ ներգրավված են ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային ծառայության, անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության տեսուչներ: Միամսյակին նախորդած շրջանում կազմակերպվել են ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցողական դասընթացներ, անչափահասների գործերով տեսուչների և ՃՈ ծառայողների մասնակցությամբ հանդիպումներ են անցկացվել դպրոցների տնօրենների, մանկավարժական խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Դպրոցների հարակից փողոցներում թարմացվել է գծանշումը, կարգաբերվել են լուսացույցները, իսկ գետնանցումներ չունեցող, լուսացույցերով ու գծանշումներով չկարգավորվող փողոցներում երեխաները փողոցը հատում են խմբերով՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ: Գերխնդիրը մեկն է՝ ապահովել մեր երեխաների անվտանգությունը: Եվ ոստիկանությունն անում է ամեն ինչ՝ այդ խնդիրը լուծելու համար, միևնույն ժամանակ ակնկալելով համաքաղաքացիների աջակցությունը: Մեծահասականերին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ և հարկ եղած դեպքում փողոցում օգնել նրանց: Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Դիմում ենք ծնողներին, մանկավարժներին, ավագ դպրոցների աշակերտներին, ուսանողներին՝ համատեղ ապահովենք երեխաների անվտանգությունը և՛ միամսյակի, և՛ ողջ տարվա ընթացքում: Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ: [i][b]ՀՀ ոստիկանություն[/b][/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր