211652_close_icon
views-count1645 դիտում article-date 17:01 31-08-2015

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. տեսանյութ

Սեպտեմբերի 1-ին մեր հանրապետության կրթական հաստատությունները կրկին դռները կբացեն սովորողների առջև: ՀՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ: Մեծահասականերին խնդրում ենք ուշադիր լինել և հարկ եղած դեպքում օգնել փողոցը հատող երեխաներին: Վարորդներին կոչ ենք անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անխոհեմ քայլերից ինչպես կրթօջախներում, այնպես էլ հարակից տարածքներում:Ավագ դպրոցների աշակերտներին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորում ենք պահպանել համակեցության կանոնները և հարգալից ու հանդուրժող լինել միմյանց հանդեպ: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն այս օրերին ուժեղացված ծառայություն են իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ու փողոցներում: Ուժեղացված ծառայության են անցել նաև դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործորով ծառայությունների աշխատակիցները: Արվում և արվելու է ամեն ինչ արտակարգ դեպքերը, դժբախտ պատահարները, պարզապես տգեղ միջադեպերը բացառելու համար: Ոստիկանությունն այս կարևորագույն գործում ակնկալում է հանրության աջակցությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր