Սիրիայում սպանվել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղարը
Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամադ ալ-Ադնանին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով արմատական իսլամիստների «Амак» լրատվական գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների՝ ալ-Ադնանին սպանվել է Հալեպի շրջանում՝ ավիահարվածի հետևանքով:
Ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղարի մասին հայտնի է, որ նա 37-39 տարեկան էր և բացի այդ՝ նաև ազդեցիկ հրամանատար էր:
ալ-Ադնանիի մահվան լուրը հաստատել է «Իսլամական պետություն» խմբավորումը: