«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ժամանակավոր ղեկավար է դարձել իրաքցի ֆիզիկայի ուսուցիչը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ժամանակավոր ղեկավար է դարձել իրաքցի նախկին ֆիզիկայի ուսուցիչ Աբու Ալա Աֆրին: Այդ մասին հայտնել է Իրաքի կառավարության խորհրդական դոկտոր Խիշամի ալ-Խաշիմին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, մինչ այդ հաղորդվել էր, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին լրջորես վիրավորվել է ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ավիահարվածի արդյունքում: