«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ մահապարտները Գերմանիայի քաղաքացիներ են եղել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ մահապարտները եղել են Գերմանիայի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Tagesspiegelը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության ծառայությունը:
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Իրաքի արևելքում երեք ահաբեկչական հարձակումներից մեկը կատարվել է Գերմանիայի քաղաքացու կողմից, ով «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել:
Ընդգծվում է, որ ահաբեկիչն իրեն անվանել է Աբու Սարա ալ-Ալեմանի: Անվան վերջին հատվածը արաբերենից թարգմանած նշանակում է գերմանացի: