211652_close_icon
views-count1233 դիտում article-date 17:50 26-08-2014

Ամերիկյան ISIS ռոք խմբին շփոթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ

Ամերիկյան ISIS ռոք խումբը հարկադրված է եղել վերանվանել իր Facebook-յան պաշտոնական էջը՝ կապված նրա հետ, որ երկպագուները նրանց կասկածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Վերջինիս անգլերեն տարբերակը նույնպես ISIS է (The Islamic State Of Iraq And Syria - Իրաքի ու Սիրիայի իսլամական պետություն): Այս մասին հայտնում է Music Feeds-ը, ըստ որի՝ խմբի երկրպագուները սկսել են երաժիշտների մասին գրել անպարկեշտ մեկնաբանություններ ու սպառնալիքներ, ինչպես նաև հրաժարվել են կրել նրանց լոգոյով շապիկներ: Դրա հետ կապված՝ երաժշտական խմբի անդամները որոշել են իրենց Facebook-յան էջը վերանվանել «ISIS երաժշտական խումբ»: ISIS ռոք խումբը ստեղծվել է 1997 թվականին, Բոստոնում: Մի քանի տարվա ընթացքում երաժիշտները թողարկել են 9 ալբոմ:

Նմանատիպ նյութեր