211652_close_icon
views-count3671 դիտում article-date 17:01 30-08-2016

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր