16340 դիտում
19:18 18-11-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ կոտրել է խաչմերուկներն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 67-ամյա Հովհաննես Կապլանյանի վարած «Kia» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Շեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկներն ազդարարող ցուցանակին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, «Kia»-ի վարորդը տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+