211652_close_icon
views-count6841 դիտում article-date 23:05 27-11-2016

Անազատության մեջ ապրող աշխարհի ամենածեր ընձուղտը 35 տարեկան է․ հետաքրքիր փաստեր

Լուգա անունով էգ ընձուղտը լենինգրադյան կենդանաբանական այգու դիտարժան գլխավոր օբյեկտներից մեկն է: Ծնվել է Լենինգրադի կենդանաբանական այգում, որտեղ էլ ապրում է արդեն 35 տարի (չնայած այն բանին, որ անազատության մեջ ընձուղտներն ապրում են առավելագույնը 25 տարի): Անազատության մեջ ապրող ամենածեր ընձուղտն է աշխարհում: Լուգայի ցեղի սկզբնավորումը պաշտոնապես սկսվում է 1956 թվականից: Այդ նույն թվականին Հարավային Աֆրիկայից բերվել է երեքամյա ընձուղտների մի զույգ: Նրանց անուններն էին Տղա և Ժուլետտա: Լուգան Տղայի և Ժուլետտայի թոռնուհին է: Ընձուղտն իր անունը ստացել է Լուգա քաղաքի պատվին: 2016 թվականին Լուգան յոթ ընձուղտների մայր է դարձել, նրա ձագերից մեկը Սամսոն Համլետի Լենինգրադովն է: Նրա ձագերի մեծ մասը բաշխվել են տարբեր կենդանաբանական այգիներին, մոր հետ մնացել է միայն դուստրը՝ Սոֆիան: Լուգան տաքարյուն է, նա սիրում է սնունդ ընդունել այցելուներից, երբեմն խուլիգանություններ է անում: Չնայած իր առաջացած տարիքին, ընձուղտի լավ տեսք ունի և լավ է զգում իրեն: Ըստ կենդանաբանական այգու աշխատակցի․ Լուգան սիրում է սնունդ մուրալ այցելուներից: Մոտենում է մարդկանց, գլուխը խոնարհում է: Ցանկապատերը ցածր են, և մարդիկ կերակրում են նրան: Լավ է, երբ խնձոր կամ գազար են տալիս: Շատերը, չմտածելով հետևանքների մասին, ընձուղտին կերակրում են չիպսերով կամ քաղցրեղենով, մինչդեռ ընդամենը մի քանի կտոր քաղցրեղենը կարող է առաջացնել ստամոքսի ծանր խանգարումներ խոտով սնվող կենդանու մոտ 2014 թվականին կենդանաբանական այգին շքեղորեն տոնեց Լուգայի 33-ամյակը: 2016 թվականի նոյեմբերի 4-ին կենդանաբանական այգում տեղի ունեցավ տոնակատարություն 35-ամյա հոբելյարի պատվին: Այցելուներին առաջարկվել են ինտերակտիվ խաղեր խաղալ, ինչպես նաև ցուցադրվել են կենդանաբանական այգու պայմաններում ապրող ընձուղտների կյանքի առանձնահատկությունները։

Նմանատիպ նյութեր